ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության և Անի համայնքի համատեղ աշխատանքների արդյունքում Երերույքի տաճարի պահապանական գուտու տարածքում տեղադրված վագոն-տնակն ապամոնտաժվել է։
ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության հուշարձանների պահապանը 2023 թ․ մայիսի 30-ին շրջայցի ժամանակ է արձանագրել դեպքը, հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում է պատմական հուշարձանների տարածքում, պահպանական գոտիներում ապօրինի գործողություններ չկատարել։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն