Ամրագրման գործակալություններից մեկը հրապարակել է ցանկ, թե որքան է արժենում որոշ հայտնի արտիստներին համերգների հրավիրելը:
Ցանկում տեղ է գտել նաև Սնուփ Դոգի անունը, որի համերգը նախատեսվում է Երևանում սեպտեմբերի 23-ին: Ըստ այդ տեղեկության՝ Սնուփ Դոգի համերգը սովորաբար արժենում է 75 000 -100 000 դոլար:
Հիշեցնենք` Հայաստանի կառավարությունը համերգի համար նախատեսել է 6 մլն դոլար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ