1in.am. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Փաստաթղթեր, լուսանկարներ, պահման պայմանների մասին տեղեկություն է ստացվել: Մինչև օգոստոսի 17–ը ժամկետ ունենք առարկությունների և դիրքորոշում հայտնելու: Տեղեկություններն արդեն փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,– նշեց Սամվելյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: