Բանկային համակարգի նախկին աշխատակիցներից մեկն էլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, որն իր աշխատանքային կարիերայի ընթացքում մեծ ունեցվածք է դիզել։
Մուրադյանը մարզպետ դարձել է 2023 թվականի հունվարի 27-ին: Մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, սակայն դրանից առաջ գրեթե 6 տարի աշխատել է Շիրակի մարզպետարանում տարբեր պաշտոններում։
Մարզպետը հայտարարագրել է 2 հողամաս Շիրակի մարզի Ամասիա քաղաքում, 2 անհատական բնակելի տուն՝ մեկը՝ Գյումրի քաղաքում, մյուսը՝ Ամասիա քաղաքում, և 3 հողին ամրակցված անշարժ գույք՝ մեկը՝ Գյումրի, մյուսը՝ Ամասիա քաղաքներում։
2016 թվականին Մուրադյանը գնել է 2008 թվականի VAZ մեքենա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։