Օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի 825-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Խորհրդի կազմում կրկին ընդգրկվել է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ Թոռնիկ Ալիյանը, որը հասարակությանը հայտնի դարձավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ տված ցուցմունքով, որի հիման վրա էլ Չալաբյանին կալանավորեցին, մեղադրանք առաջադրեցին` ցուցարարներին կաշառելու հոդվածով:
Ըստ «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 975-Ն որոշման եւ Ագրարային համալսարանի կանոնադրության, հոգաբարձուների խորհրդում ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ), սակայն համալսարանի հայցորդ Թոռնիկ Ալիյանը ո՛չ ուսանող է, ո՛չ ասպիրանտ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: