ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը հունիսի 15-ից կալանավորված է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։