Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող է դիրիժորը փախչել նախաքննությունից

Օգոստոս 15,2023 10:00

2018 թվականի հեղափոխության կարգախոսներից մեկն էր անկախ դատական համակարգի ստեղծումը: Ես, անկեղծ ասած, հավատում էի, որ հեղափոխականները ցանկանում են իրականացնել այդ՝ մեր երկրի համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը: Հավատում էի այնքան ժամանակ, մինչեւ որ վարչապետը, այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարը, հրահանգեց իր կողմնակիցներին՝ շրջափակել Հայաստանի բոլոր դատարանները (այսինքն՝ իշխանության այլ ճյուղի ինստիտուտները)՝ այն բանից հետո, երբ դատարաններից մեկն ընդունեց իրեն դուր չեկած որոշում:

ԲԴԽ-ի գործունեությունը դրանից հետո շարունակվում է նույն տրամաբանությամբ: Գործադիր իշխանության քաղաքական հրահանգով այդ «անկախ» մարմինն ազատվում է բոլոր քիչ թե շատ ինքնուրույն դատավորներից, եւ մնում են կա՛մ այն դատավորները, որոնք նույն հավատարմությամբ ծառայում էին նախորդ իշխանություններին, կա՛մ երիտասարդները, որոնց ճակատագիրն ամբողջությամբ կախված է այդ նույն իշխանությունից:

Տասնամյակներ շարունակ դատական իշխանության հիմնական գործառույթներից մեկն էր «դակել» միջնորդությունները կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին: Ընդ որում, երբեմն դա արվում է անհեթեթ պատճառաբանություններով:

Տվյալ դեպքում խոսքը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին է: Պարզ չէ, թե ինչպես նա կարող է խոչընդոտել նախաքննությանը: Միակ բանը, որը Սերգեյը կարող է անել եւ պետք է անի, դիրիժորի վահանակի մոտ կանգնելն է՝ Հայաստանում, Մալթայում եւ բազմաթիվ այլ երկրներում: Նա չի կարող թաքնվել որեւէ անտառում՝ դիրիժորությունը (եթե որեւէ մեկը չգիտի, ասեմ) հրապարակային մասնագիտություն է: Ոչ էլ կարող է մտավախություն լինել, որ Սմբատյանն իր երաժշտական կատարումներով ճնշում է գործադրելու նախաքննության վրա:

Կալանքի իրավական հիմք, հետեւաբար, գոյություն չունի: Միակ հիմքը նույն գործադիր իշխանության ցանկությունն է՝ ցույց տալու, թե իբր նրանք «պայքարում են թալանչիների դեմ»: Խնդիրը սեփական ընտրազանգվածի անառողջ բնազդներին հագուրդ տալն է: Եթե մենք ունենայինք անկախ դատարաններ, ապա դրանք «կարմիր լույս» կվառեին գործադիրի այս պոպուլիզմի առաջ եւ կասեին՝ գտեք այլ ոլորտներ՝ ձեր քարոզն իրականացնելու համար:

…Իսկ մեր մշակույթն աշխարհով մեկ տարածելը կարեւորագույն խնդիր է: Նաեւ, պատկերացրեք, քաղաքական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Դրսի փափուկ ուժ կոչվածի գլխավոր թիրախը՝ դա քաղաքականապես ակտիվ, բայց միաժամանակ քաղաքականապես անգրագետ ընտրողներն են մի կողմից եւ մյուս կողմից քաղաքականապես հասուն ընտրողներին ընտրություններից հիասթափեցնելն է, որ նրանք չմասնակցեն ընտրություններին: Մեր ամենագլխավոր ու ամենադաժան թշնամին, որը մեզ կարող է բերել մեծ դժբախտությունների՝ դա մեր քաղաքականապես անչափահաս անգրագետ ընտրողն է, որը սուտի ժողովրդավարության պայմաններում կարող է անգրագետ որոշումներ կայացնել եւ դրանով դաժանորեն վնասել ինքն իրեն եւ մնացած հասուն ընտրողներին: Իսկական ժողովրդավարությունը նա է, երբ պետությունն իր իշխանական լծակներով եւ իր օրինակով կրթում եւ դաստիարակում է իր քաղաքացուն որպես ապագա հասուն կրթված քաղաքացի, որի ընտրությունը իրեն եւ իր երեխաներին ու թոռներին կբերի միայն բարօրություն եւ զարգացում: Իսկ ի՞նչ է դաստիարակում մեր պետության իշխանությունը իր լծակներով եւ օրինակով՝ հիմար կկվի հիմար քաղաքականություն, որն իր ձագերը պահպանելու համար մյուս ձագերին է նվիրում սուտի սղոցով աղվեսին: Սիրելի հայ կկուներ ջան, հեռուստացույցով ձեզ վախեցնելու են, որ իրենց ընտրեք, մի խաբվեք, ընտրություններին երբ գնաք, լսեք ձեր թոռների կարծիքը եւ ընտրեք նրանց, ում ձեր թոռները կառաջարկեն, եթե նույնիսկ դեմ էք նրանց կարծիքին, ապագան նրանցն է: Ջահելություն ջան, բոլորդ անխտիր դեպի ընտրություններ, մեզ ընդամենը մի խելքը գլխին ղեկավար գա իշխանության եւ ամբողջ աշխարհով կգանք իրեն թիկունք կկանգնենք:

    Իսկ ի՞նչ կլինի, եթե մեր սիրելի քաղաքականապես անչափահաս ընտրողները հաղթեն հասուն ընտրողներին, կլինի Սերբական Կրաինայի պատմություն, երբ Սերբիան լիովին չպաշտպանեց իր հայրենակիցներին եւ կգտնեք լիքը նմանություններ մեր այսօրվա սցենարի հետ: Մեր անչափահաս ընտրողները հազիվ թե հասկանան իրենց սխալ որոշման արդյունքում ինչ դժբախտությունների կգանք: Բայց հասուններն էլ պետք է միամիտ չլինեն եւ մրից մրջուրը չընկնեն՝ միջազգային խաղաղապահը նույն անգյալն է լինելու, ինչ այսօրվա ռուս խաղաղապահը, որովհետեւ սցենարում դա է գրված: Շատ չխոսեմ, հղումը տամ.
    https://pikabu.ru/story/pochemu_pala_serbskaya_kraina_7171087?utm_source=linkshare&utm_medium=sharing

  2. Հայ says:

    Դուք ո՞նց եք պատկերացնում անկախ դատական համակարգ ստեղծել դատավորների հետ,որոնք իրավաբանական ընդունվելուց կոռուպցիայի են դիմել,սովորելու և դիպլոմայինը պաշտպանելու համար՝ նույնպես,նույն մեթոդի են դիմել աշխատանքի ընդունվելուց։ Նրանց միակ մոտիվացիան դատավոր լինելու, կայանում էր հարստությունը։
    Էդ դատավորը,միակ բանը, որ յուրացրել է այս աշխարհում, կաշառք տալ և բաժանելն է։
    Մեր դատական համակարգը պետք է 40 տարի անապատով պտտել,մինչև որ նոր սերունդ ձևավորվի։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031