Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը չի Արմեն Աշոտյանին ազատողը, հետեւաբար դատարանից ակնկալիք լինել չի կարող»

Օգոստոս 15,2023 00:03

Քիչ առաջ, հակակոռուպցիոն դատարանում ավարտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու գործով նիստը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը հրապարակելու ժամկետ չի նշվել:

Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, Արմեն Աշոտյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի՝ հաշվի առնելով դատական նիստի ընթացքը, ասաց. «Դատարանը չի Արմեն Աշոտյանին ազատողը, հետեւաբար դատարանից ակնկալիք լինել չի կարող»:

Հիշեցնենք, այս նիստն ընդհատվել էր երեք անգամ:

«Արմեն Աշոտյանն այս պահին գտնվում է դատարանում, սպասում ենք որոշմանը»,- ասաց պաշտպաններից Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը բավական մեծ տեղեկատվություն է տրամադրել դատարանին ու դատարանը ուսումնասիրելու, մտորելու շատ բան ունի: Նա վստահեցրեց, որ պաշտպանական կողմը բավական սեղմ ժամկետում ապացուցելու է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Նա հույս ունի, որ դատավոր Գիվի Հովհաննիսյանը կօգտագործի պաշտպանական կողմի տրամադրած գործիքները եւ Արմեն Աշոտյանին ազատ արձակելու որոշում կկայացնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031