Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում

Օգոստոս 14,2023 22:21

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Պարզվում է, որ 2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ստացվել է 34 նման դատական հանձնարարություն: Թեև, Ադրբեջանից 2022-2023թթ. նման հարցումներ չեն ստացվել, բայց սա միայն ժամանակի հարց է:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց: Սա պետական քաղաքականության արդյունք է:

Լավ, ոնց բացատրենք այս իշխանություններին, որ 44 օրյա պատերազմը հովանավորած թշնամի Թուրքիայի առջև նման խեղճացած կեցվածք ընդունելը, չի ազատելու մեզ պատերազմից:

Թուրքիայի հանձնարարությունները չպետք է կատարվեն Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031