«ԵՄ դիտորդական առաքելությունը ամենօրյա ռեժիմով վերահսկում է ռազմական և անվտանգային իրավիճակը իր չորս հենակետերից՝ պարեկություն կատարելով հայ-ադրբեջանական սահմանին։
Դատելով ստացված տեղեկություններից՝ մենք որևէ արտառոց ռազմական տեղաշարժ կամ ուժերի կուտակում չենք տեսնում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ։
Մենք շարունակում ենք պարեկություն կատարել նշյալ տարածքներում», – ասվում է առաքելության X-ի էջում (նախկինում Twitter)»:
Այսօր պաշտոնական Բաքուն զգուշացրել էր, թե իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ «բոլոր օրինական միջոցներով»։
Կարդացեք նաև
Ադրբեջանը պնդում է, թե իր տարածքում «ապօրինի տեղակայված Հայաստանի զինված ուժերը» վերջին շաբաթներին ակտիվացրել են ռազմաինժեներական աշխատանքները՝ խախտելով միջազգային օրենքը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Բաքուն շեշտում է, թե իրենց հատկապես մտահոգում է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգտագործումը, որոնք «ապօրինի տեղակայված են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում և վտանգ են ներկայացնում քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության համար»։
«Ռազմաինժեներական աշխատանքների և անօրինական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, վերջին շաբաթներին չդելիմիտացված պետական սահմանի երկայնքով արձանագրվել է մեծ քանակի զենքի, զինտեխնիկայի և անձնակազմի կուտակում՝ հերթական ռազմական արկածախնդրություն իրականացնելու նպատակով։ Այսպիսի գործողություններն ապացուցում են, որ Հայաստանը ետ չի կանգնում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է գետնի վրա Երևանի գործողություններից», – պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը:
📣#EUMA daily monitors military & security situation from 4️⃣ operating bases patrolling alongside 🇦🇲-🇦🇿border area.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 14, 2023
ℹ️Based on information on the ground, we see no unusual military movement or buildup, especially at the entrance to Lachin corridor
➡️ We keep patrolling the areas