Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը պարտավորեցրել է Իգոր Խաչատուրովին ներողություն խնդրել Ստյոպա Սաֆարյանից․ «Փաստինֆո»

Օգոստոս 14,2023 21:20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հայցադիմումը՝ պարտավորեցնելով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին ներողություն խնդրել Սաֆարյանից։

Դատարանը, մասնավորապես, գտել է, որ Իգոր Խաչատուրովի կողմից արված հայտարարությունը գնահատողական դատողություն համարվել չի կարող, առկա են վիրավորանք գնահատելու բոլոր վավերապայմանները, ըստ այդմ, նշված արտահայտությունը վիրավորանք է։

Ինչ վերաբերում է պատասխանողի պնդումներին, համաձայն որի՝ Իգոր Խաչատուրովի հայտարարությունն արձագանք էր պատասխանողի հոր՝ Յուրի Խաչատուրովի, հասցեին Ստյոպա Սաֆարյանի «զրպարտչական» հայտարարություններին, ապա դատարանն այս առումով արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, ՄԻԵԴ-ը արձանագրել են միայն «տուժողի» կամ «շահագրգիռ անձի» իրավունքների պաշտպանության միջոց, իսկ տվյալ դեպքում «տուժող» կամ «շահագրգիռ անձ» կարող է հանդիսանալ միայն Պատասխանողի հայրը, այլ ոչ՝ Պատասխանողը:

Ինչ վերաբերում է գումարային պահանջին, ապա դատարանը որոշել է Խաչատուրովից հօգուտս Սաֆարյանի բռնագանձել 120.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար և 100.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Վճիռը հրապարակվել է հունիսի 19-ին, առ այս պահը առկա չէ տեղեկություն՝ այն բողոքարկելու վերաբերյալ։

Իզաբել Սահակյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031