Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևան–Ադրբեջան կապի ու Հայաստան–Արցախ կապի միջև զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ընդունում է Արցախը Հայաստանի մաս է

Օգոստոս 14,2023 20:30

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նախիջևանի ինքնավար հանրապետության (ՆԻՀ–ը) ՀԿ–ները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Նախ, զավեշտալի է լսել Նախիջևանում ՀԿ–ների գոյության մասին: Այնտեղ դիկտատուրան ավելի խորն է, քանի Ադրբեջանի այլ հատվածներում:

Այս հայտարարությամբ Ադրբեջանը նորից կրկնում է կեղծ «զուգահեռների» ստեղծման իր հայտնի քաղաքականությունը: Պարզվում է, որ ՆԻՀ–ը 30 տարի «բլոկադայի» մեջ էր՝ «շրջափակված» Հայաստանի կողմից, բայց նոր են գլխի ընկել, որ բլոկադայի մեջ են:

 

Այս հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ Նախիջևան–Ադրբեջան կապի ու Հայաստան–Արցախ կապի միջև զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ընդունում է Արցախը Հայաստանի մաս է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031