Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ այս գիշեր տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ

Օգոստոս 14,2023 20:13

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի մամուլի հաղորդագրությունը՝ կապված ս/թ. օգոստոսի 14-ին կմ 90 հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ․

 

«Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը, հայտնում է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ այս գիշեր տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։

Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժամ է։

Նշենք, որ շինարարական աշխատանքներ իրականացվող ճանապարհահատվածներում երթևեկության արագությունը և անվտանգության միջոցները սահմանվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցված է ՆԳՆ հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Վթարից հետո «Սինոհիդրո» ընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ՆԳՆ հետ՝ երթևեկությունն ուղղորդելու և դեպքի վայրի կարգի բերման նպատակով։

Մեր ցավակցությունն ենք հայտնում ավտովթարի զոհերի ընտանիքներին և հարազատներին, վթարից տուժածներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

 

«Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031