Ինչպես հաղորդում է CTK լրատվական գործակալությունը, Պրահա 6-ի թաղապետրանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը եւ Աթաթուրքի արձան չի կարող տեղադրվել Պրահա 6 ի տարծաքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրաման 100 ամյակի շրջանակներում։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչները եւ չեխ լրագրողները ակտիվորեն անդրադառնում են այս թեմային, իսկ մի քանի օր առաջ չեխահայ համայնքի անունից նամակ է հանձնվել թաղապետարանի խորհրդի անդամներին, որտեղ կոչ էր արվում հայերի եւ հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը չտեղադրել Պրահայի տարածքում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: