Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապացույցն են մեր դարավոր պատմության». Վանաձորում ցուցադրվել է Շուշիի գորգերի 55 նմուշ

Օգոստոս 14,2023 17:19

Արցախի տարբեր շրջաններից հավաքված գորգերի 55 նմուշներ Վանաձորի Մոր և մանկան այգում այսօր բացօթյա ցուցադրության են հանվել, կատարվել է նաև «գորգերն արևին տալու» արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, արվեստասեր հյուրեր։


✅ Արցախից բերված շուրջ 170 տարվա պատմություն ունեցող գորգերը բարձրորակ բրդից են պատրաստված և տարեցտարի ավելի են բարձրացնում իրենց արժեքը։ Փաթաթված գորգերն արևի տակ փռելը պարտադիր պայման ու արդեն ձևավորված ավանդույթ է գորգերի թարմությունն ու գույները պահպանելու համար։

Այս տարի «գորգերն արևին տալու» արարողությունը համընկել է նաև հեթանոսական Նավասարդ տոնի հետ։
🗯️ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այս կարևոր և գեղեցիկ միջոցառումը Վանաձորում անցկացնելու համար։

– Շուշիի գորգերն ապացույցն են մեր դարավոր պատմության, մեր հայ մշակույթի շարունակության: Նմանօրինակ բացօթյա ցուցադրությունները ևս մեկ միջոց են մեր մշակույթը, մեր պատմությունը ցուցադրելու և փոխանցելու գալիք սերունդներին,- նշել է փոխմարզպետը։

💭 Շնորհակալական խոսք է հնչեցրել նաև մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ կարևորելով ազգային լավագույն ավանդույթների ու պատմական արժեքների պահպանումը:

📌 Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ատվածատրյանը շնորհակալություն է հայտնել մարզային իշխանություններին՝ իրենց տարբեր նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար։ Նա իր երախտիքի խոսքն է հայտնել նաև Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի ողջ աշխատակազմին՝ արդեն մեկ տարի Շուշիի գորգերն իրենց հարկի տակ պահելու և այս միջոցառումը նախաձեռնելու համար:
🥁 Ցուցադրությունն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ։

ℹ️ Արցախի տարբեր շրջաններում պատրաստված գորգերի շատ այլ նմուշներ ցուցադրված են նաև Ստեփանավանի Ստեփան Շահումյանի անվան տուն-թանգարանում:

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031