Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Օգոստոս 14,2023 16:30

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական ուղերձներ են հղել Սպահանի և Թեհրանի Հայոց Թեմերի առաջնորդներ Սեպուհ Արք. Սարգսյանը և Սիփան Եպս. Քեչեճյանը:

Ողջունելով Արցախի քաջարի ժողովրդին՝ թեմերի առաջնորդները իրանահայ ժողովրդի բարեմաղթանքներն ու զորակցությունն են փոխանցել և վստահեցրել, որ Արցախի հարցը միշտ եղել և շարունակելու է մնալ Իրանի Հայոց Թեմերի աշխատանքային օրակարգի առաջնային խնդիրը:

Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Սիփան Եպս. Քեչեճյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Արցախի Հանրապետութեան

Ազգային ժողովի նորընտիր նախագահ

Մեծարգոյ Պրն. Դաւիթ Իշխանեան

Ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պաշտօնին։

Վստահ եմ, Արցախի անկախութեան եւ պետականութեան նկատմամբ Ձեր նւիրումով եւ քաղաքական մեծ փորձով, Ձեր բոլորանւէր ներդրումն էք ունենալու Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչման եւ հումանիտար աղէտի առջեւ կանգնած արցախահայութեանը այս ծանր վիճակից դուրս բերելու գործում։

Այսօր, առաւել քան երբեւէ անհրաժեշտ է, որպէս Արցախի կայունութեան եւ արցախահայութեան անվտանգութեան ապահովման երաշխաւոր, նոր լիցք հաղորդել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեանը եւ զօրաշարժի ենթարկել ողջ հայութեանը։ Համոզւած եմ Ձեր ընտրութիւնը խթանելու է այս գործին։

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի մեծարգոյ Նախագահ, արցախեան հարցը ոչ միայն Ձեր եւ Արցախում բնակւող հայերի, այլ համայն հայութեան հարցն է: Ձեզ վստահեցնում եմ՝ Արցախի հարցը միշտ եղել եւ շարունակելու է մնալ մեր Թեմի աշխատանքային օրակարգի առաջնային խնդիրը եւ մենք միշտ լինելու ենք Արցախի եւ արցախահայութեան կողքին։

Սիփան Եպս. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի

14 Օգոստոս 2023»

Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի շնորհավորական ուղերձում,մասնավորապես, ասվում է.

«Մեծարգոյ պրն Դավիթ Իշխանեան

Նորընտիր նախագահ

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի

Սիրելի պրն Իշխանեան,

Այսու պաշտօնական նամակով, շնորհաւորում ենք Ձեզ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով եւ միանգամայն նաեւ Ձեր այն քաջութեան համար, որով Արցախի Հանրապետութեան պատմութեան ամենից ծանր եւ դժնդակ պահերին քաջաբար ստանձնեցինք այս ծանր պարտականութիւնը:

Կարող ենք պատկերացնել, որ այս օրերի Արցախի մեր ժողովուրդն ինչպիսի դժնդակ պայմաններում է յատյնւում, միանգամայն վստահ ենք, որ Արցախի մեր հերոսական ժողովուրդը իր ապրելու, գոյատեւելու եւ պայքարի ոգով պիտի շարունակի իր գոյութենական պայքարը մեր ժողովրդի ոխերիմ թշնամու՝ Ադրբեջանի դէմ:

Այս առիթով ողջունում ենք Արցախի մեր քաջարի ժողովրդին ՝ նրան փոխանցելով թեհրանահայ մեր ժողովրդի զօրակցութիւնն ու սրտագին բարեմաղթութիւնները:

Թեհրանահայ համայնքը, որին ծանօթ էք Դուք, իր ազգային բոլոր կառոյցներով, ժողովրդականութեամբ եւ ժողովրդով Ձեր կողքին է Ձեր նւիրական պայքարի մէջ եւ միանգամայն աղօթում է Արցախահայութեան համար:

Մնամք կրկնակի շնորհաւորութիւններով եւ օրհնութեամբ:

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

12 օգոստոսի 2023թ.»:

«…Սփիւռքն ու անոր ամենահեռաւոր ծայրերուն ապրող մեր հայրենակիցները ձեր կողքին են եւ ճիգ պիտի չխնայէր, որ դուք կարողանաք հասցնել Արցախի ժողովուրդը խաղաղ նաւահանգիստ»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծել է Կանադայի Օնթավիա նահանգի պատգամավոր Արիս Պաապիկյանը:

«Նորին Վսեմութիւն Տիար Դաւիթ Իշխանեան,

Արցախի Հանրապետութեան

Ազգային Ժողովի Նախագահ․

Մեծարգոյ պրն. Իշխանեան,

Ջերմապէս կը շնորհաւորեմ ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի պաշտօնին:

Արցախը այս դժուարին պայմաններուն, երբ մեր ժողովուրդը կը դիմագրաւէ ճակատագրական մարտահրաւէրներ, ձեզի վստահուած նախագահի պաշտօնը, անգամ մը եւս կը հաստատէ ձեր աննկուն կամքը եւ գիտակցութիւնը մեր ժողովուրդին նկատմամբ։

Արցախի ժողովուրդին դիմագրաւած ծանր կացութեան մէջ, Ազգային ժողովի նախագահութիւնը ստանձնելը յոյս կը ներշնչէ Արցախի ժողովուրդին ու համայն Հայութեան։ Ձեռք-ձեռքի տալով պիտի կարենանք կենաց ու մահու այս պայքարէն յաղթական դուրս գալ։

Կը հաւատամ, որ ձեր ստանձնած առաքելութիւնը պիտի կատարէք խոհեմութեամբ՝ յանուն Արցախի բնակիչներու ինքնութեան, ազատութեան, պահպանման եւ գոյատեւման:

Քաջ գիտեմ, որ սփիւռքն ու անոր ամենահեռաւոր ծայրերուն ապրող մեր հայրենակիցները ձեր կողքին են եւ ճիգ պիտի չխնայէր որ դուք կարողանաք հասցնել Արցախի ժողովուրդը խաղաղ նաւահանգիստ։

Յաջողութեան մաղթանքներով՝ Օնթարիօ նահանգի երեսփոխան Արիս Պաապիկեան»

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031