«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսել է մեկ տարի առաջ Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունի չբացահայտված գործի, փլատակների վրա Տիգրան Ավինյանի ինքնագովազդման, ճակատագրական զուգադիպությամբ մեկ տարի անց նույն օրը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին գիշերը տեղի ունեցած ողբերգական խոշոր ավտովթարի եւ դրանց պատճառների մասին:
«Երբ շատ ցավալիորեն այս աղետալի լուրերի մասին լսում ենք, հասկանում ենք, որ Հայաստանում այլեւս կյանքն իր բնականոն հունով չի կարող ընթանալ, եւ որ այլեւս անընդհատ պետք է ողբերգությունների վերաբերյալ լուրեր ստանանք: Երբ մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանը, հայտնվեց դեպքի վայրում, հասկանալի էր, որ 44-օրյա պատերազմը կազմակերպած եւ արցախապատկան տարածքները հանձնած խմբակի անդամները լծվել են նույն գործողությունները մայրաքաղաքում իրականացնելուն:
Տիգրան Ավինյանը մի քանի օր առաջ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խրախուսում էր անկարգությունը: Նա, չունենալով համապատասխան իրավունք, վարում էր հասարակական տրանսպորտ, նաեւ հագել էր հանրային տրանսպորտ վարողի հագուստ: Սա ուղղակիորեն պաշտոնյայի կողմից անկարգության խրախուսում է: Այսինքն, նշանակում է, որ կարելի է վերցնել հանրային տրանսպորտ, այն ոչ միայն վարել, այլեւ ուղեւորներ փոխադրել: Աղետալի դեպքերը տեղի են ունենում անկարգությունը խրախուսելու ու դրա վրա աչքերը փակելու արդյունքում, եւ դրանք այսպիսի գործողությունների հետեւանքներն են»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նրա կարծիքով Սուրմալուի պայթյունը արհեստածին էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշեր, խոսում է այն մասին, որ դա փողոցներում, մայրուղիներում անկարգ երթեւեկելու թողտվության, անպատժելիության հետեւանք է: Իսկ թողտվության բազմաթիվ դրսեւորումներ կարելի է ամեն քայլափոխի տեսնել Երեւանի փողոցներում, որոնք զավթված են ապօրինի շինարարություն իրականացնողների կողմից: Իսկ դրանց մասին քաղաքացիների բողոքները տիկին Փոստանջյանի դիտարկմամբ կամ տեղ չեն հասնում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ