Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ:
Ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանգամանալից զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում բոլոր մակարդակներում քաղաքական երկխուսության առաջմղման և տնտեսական կապերի ամրապնդման հարցերը:
Բացի այդ, քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացումը: Կողմերը հաստատել են 2020-2022թթ. ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների ողջ համալիրին անշեղորեն հետևելու կարևորությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ