«Ազատություն». Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։
«Իլհամ Ալիևի ռեժիմը համառորեն ցանկանում է Ադրբեջանը վերածել Հյուսիսային Կորեայի պես երկրի և միջազգային հանրությունը պարտավոր է կանխել դա», – Ադրբեջանում ձերբակալությունների նոր ալիքի ֆոնին հայտարարում է քաղաքական ուժը։
Անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանում վերջին շրջանում անկախ արհմիությունների մի խումբ ներկայացուցիչներ են ձերբակալվել առաքիչների տուգանումների դեմ իրենց բողոքի պատճառով։
Ադրբեջանական ընդդիմադիր ուժը պնդում է՝ ձերբակալված ակտիվիստների մեղադրանքները կեղծ են:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: