Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում

Օգոստոս 14,2023 15:51

Օգոստոսի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է  բրոնզե մեդալ:

Օլիմպիադային մասնակցել են  46 երկրների 177 աշակերտներ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։ Բրոնզե մեդալի է արժանացել «Այբ» դպրոցի աշակերտ Տիգրան Մոսիկյանը: Օլիմպիադայի մեր թիմում ներգրավված են եղել նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Անի Սարգսյանը, Էլեն Նուրազյանը և Աշոտ Ավանեսյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):

Օլիմպիադան անցկացվել է առկա ձևաչափով, երեք փուլերով. առաջին փուլ` տեսական առաջադրանքներ, երկրորդ փուլ` դաշտային հետազոտություններ և երրորդ փուլ՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։

Հիշեցնենք, որ Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի։

Լրացուցիչ նյութեր՝

Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://2023.geoolympiad.id/։

Օլիմպիադայի փակման արարողությունը՝ Closing Ceremony – International Geography Olympiad (iGeo) 2023։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031