«Հետք». Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հայտնել՝ ՀՀ զինված ուժերի սպառազինությունում առկա ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներն արդիականացվե՞լ են, թե՞ ոչ։
Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է ՍՈՒ-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։
Որոշեցինք գրավոր հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի վերջո ՍՈՒ-25-երն արդիականացվե՞լ են, թե՞ ոչ։
Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել՝ հղում անելով պետական և ռազմական գաղտնիքի մասին իրավակարգավորումներին։
Կարդացեք նաև
Արդիականացված ՍՈՒ-25-երի, նրանց թռիչքների և արդյունավետության մասին տեղեկությունները գուցեև կարող են համարվել ռազմական գաղտնիք, սակայն անտրամաբանական է, թե ինչու Պաշտպանության նախարարությունը չի պատասխանում այն պարզ հարցին, թե ՍՈՒ-25-երն արդիականացվե՞լ են, այն դեպքում, երբ այդ պայմանագրի մասին հաղորդվել է պաշտոնապես։
Տրդատ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: