Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ձայնագրությունների մեջ, որոնք հրապարակվել են, Արմեն Աշոտյանի ձայնը չկա»․ Հայկ Մամիջանյան

Օգոստոս 14,2023 15:20

«Մի երկրում, որտեղ դատարանի դահլիճում այլախոհի են սպանել, շատ բարձր ակնկալիքներ չեն կարող լինել»,-Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստի հետաձգումից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանը մեղավոր է, որ հայրենասեր է․ «Դա մեր երկրում այս պահին իշխանության կարծիքով ամենածանր հանցագործությունն է։ Բոլոր այն մարդիկ, որոնք այդ հանցագործությունը գործում են, իշխանությունները փորձում են կոտրել։ Բայց դա անհնար է։ Նման գործելաոճ որդեգրել է նաև Ալիևը․ փորձում է Արցախի մեր քույրերին ու եղբայրներին կոտրել»։

Հայկ Մամիջանյանը պնդեց․ «Ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանը որևէ կապ չունի մեղսագրվող ոչ մի արարքի հետ՝ թե՛ այսպես կոչված հանցագործության հետ, թե՛, առավել ևս, գործի ընթացքին խանգարելու։ Այդ ձայնագրությունների մեջ, որոնք հրապարակվել էին, Արմեն Աշոտյանի ձայնը չկա, և, ամենակարևորը, քննչականը դրանք ունի փետրվար ամսից, թե ինչու Աշոտյանը կալանավորվեց հուլիսին, թողնում եմ, որ հեռուստադիտողները որոշեն»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատճառը նաև Արցախում սրացումնե՞րն էին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Այդ թվում նաև Արցախի հարցի սրացումները։ Այս իշխանություններին պետք չեն մարդիկ, որոնք ունեն ավելի շատ միջազգային գործընկերներ և ընկերներ, քան իրենք ձեռք են բերել վերջին 5 տարիների ընթացքում»։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031