Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգնած ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության առաջ.Արման Բաբաջանյան

Օգոստոս 14,2023 15:08

«Մենք հանգել ենք նրան, որ Երեւանի խնդիրների վերաբերյալ այս չափազանց լարված ժամանակաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված այս ողջ զարգացումները ուղղակի թույլ չեն տալիս, որ այդ հարցերով զբաղեցնենք մեր քաղաքացիներին… Այդ հարցերի հիմնարար լուծումը անհնար է շարունակել, եթե Հայաստանն ինքն իր ընտրությունը չկատարի եւ օրակարգ չբերի ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որոշում»,- ասուլիսում  ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով. «Հայաստանը չի կարող լինել ԵԱՏՄ անդամ, իսկ իր մայրաքաղաքը ձգտի դառնալ եվրոպական… Կարծում եմ, որ  մեր հակառակորդներն ամեն ինչ անելու են, որպեսզի այս ընտրություններն ուղեկցվեն այնպիսի իրադարձություններով, որոնք կխաթարեն նորմալ, բնականոն ընթացքը… Մենք արդեն տեսնում ենք նշաններ՝ թե Ադրբեջանից, թե Ռուսաստանից, իսկ Հայաստանն այդ իմաստով չունի պատշաճ անվտանգային մեխանիզմներ դրա դեմն առնելու համար: Քաղաքական դաշտում եւ մեդիա տիրույթում բազմաթիվ են այն շրջանակները, որոնք պատրաստ են ծառայեցնել իրենց ձեռքի տակ առկա միջոցները՝ նախընտրական ողջ գործընթացը մղձավանջի վերածելու համար» :

Արման Բաբաջանյանի ձեւակերպմամբ՝ Երեւանի ավագանու ընտրությունները նոր շրջափուլի սկիզբ են դնում այն իմաստով, որ հրատապ անհրաժեշտություն է առաջ գալիս երկրում առկա քաղաքական դասավորությունը փոխելու եւ քաղաքական միջավայրը հիմնարար կերպով վերանայելու. «2 տարի առաջ 200 հազար ընտրող ունեցող քաղաքական սուբյեկտները այս ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մի քանի պատճառներ կարող էին ունենալ՝ կամ իրենց ներքին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլեւս չունեն բավարար թվով ընտրողներ, կամ չեն վստահում ընտրական ինստիտուտներին, կամ իրենց  քաղաքական գործունեությունը կառուցում են մերժելով այն ժողովրդավարական գործիքը, որը մեր երկրի Սահմանադրությամբ իշխանություն ձեւավորելու միակ միջոցն է: Դրանք ընտրություններն են: Այս բոլոր տարբերակները կանգնեցնում են բոլորիս հրատապ կերպով  արտահերթ խորհրդարանական, համապետական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության առաջ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031