Ահազանգում են քաղաքացիները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք` մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
Արագ արձագանքելով հաղորդագրությունը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել «Էրիռուս» ՍՊԸ-ին պատկանող նշված իրացման օբյեկտում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած արտադրատեսակներ՝ թեյ՝ 2 հատ, բաստուրմա՝ մոտ 2 կգ, եփած և ապխտած երշիկներ՝ մոտ 16 կգ ընդհանուր քաշով, վետչինա և սալ՝ ընդհանուր մոտ 2 կգ, Էներգետիկ ըմպելիք և հյութ՝ 4 հատ, պանիր՝ մոտ 3,5 կգ:
Ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են:
Կարդացեք նաև
Շնորհակալություն քաղաքացուն ուշադիր և պահանջատեր լինելու համար:
Հորդորում ենք սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների՝ պիտանիության ժամկետի, սանիտարահիգիենիկ նորմերի, պատշաճ փաթեթավորման խախտումներ նկատելու դեպքում ահազանգել Տեսչական մարմնի ԱՆՎՃԱՐ թեժ գծով՝ 118, կամ գրել սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Telegram) առկա ՍԱՏՄ էջերին կամ նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին