Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը կրկին հետաձգվեց

Օգոստոս 14,2023 14:00

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանում հետաձգվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ դարձյալ հետաձգվեց նիստը, Արմեն Աշոտյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Հարցաքննությունների տեսաձայնագրություններ կան, որտեղ հրապարակվում են ներքին, արտաքին դիտումները։ Պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ կեսին, իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև։ Հետևաբար` դրանք մինչև վերջ դիտելու անհրաժեշտություն կա։ Դատարանի դահլիճում տեղադրվեց համակարգիչ, նիստը հետաձգվեց մինչև 18։30, որ Արմեն Աշոտյանը կարողանա ծանոթանալ»։

Հարցին՝ դա տեխնիկապես հնարավո՞ր է, Տիգրան Աթանեսյանը կատակեց․ «Այո, քննչական կոմիտեն նոր՝ Սնուփ դոգի լափթոփերից երևի ուղարկել է»։

Տիգրան Աթանեսյանը նաև հավելեց՝ նիստն, ըստ էության, չի սկսվել։ Այսօր՝ ժամը 18։30-ից հետո նիստը կշարունակվի։

Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ դատարանի բակում ցույց իրականացնելը նպատակահարմար չէ․ «Արմենին նստեցրել է Նիկոլը, ակցիան պիտի լինի Հանրապետության հրապարակում»։

Լրագրողների դիտարկմանը՝ նշեցիք, որ Արմեն Աշոտյանը հակասություններ է տեսել և հարցին՝ ի՞նչ հակասությունների մասին է խոսքը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Չեմ ուզում նախաքննական գաղտնիք բացել, բայց կան բաներ, որոնք հօգուտ Արմենի են, և արձանագրված չեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031