Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տեղեկատվության տրամադրումից խուսափելու տուն-տունիկը:
Հուլիսի 20-ին դիմում էի մուտքագրել` խնդրելով տրամադրել Մաշտոցի 5 հարակից տարածքի գետնանցման նորոգմանն առնչվող կատարողական ակտը (ինչ աշխատանքներ է ընդունել քաղաքապետարանը, որքան է վճարել)։
Կարդացեք նաև
Ի պատասխան, ՇԱԲԱԹՆԵՐ ԱՆՑ, ստացել եմ պատասխան, թե կոնկրետ ո՞ր աշխատանքները նկատի ունեմ (🤭) և «կոմերցիոն գաղտնիքից» հետո հերթական նորամուծությունը. պարզվում է, որ մինչ այս բոլոր` պատասխան ստացած դիմումներիս տակ դրված ստորագրությանս ձևաչափն այսուհետ անընդունելի է 🙂
Ի դեպ, Մալբրի համակարգը, որով մուտքագրել եմ դիմումս, ինքնին դիմումատուի ինքնությունը իդենտիֆիկացնում է, ուստի առհասարակ կարող էի չստորագրել։
Ինչևէ, այսօր կրկին մուտքագրել եմ նոր դիմում` նշելով, որ խնդրում եմ տրամադրել գետնանցման ԲՈԼՈՐ շինբարեկարգման աշխատանքների ԲՈԼՈՐ կատարողական ակտերը։
Դիմումս ստորագրել եմ համապատասխան ծրագրով։
Սպասենք։
Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այսպես անում: