Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Սևանում դիտվում է լուծված թթվածնի պարունակության նվազում

Օգոստոս 14,2023 12:48
Sevan lake

Օգոստոսի 7-8-ը հերթական անգամ Սևանա լճում իրականացվել է ջրի որակի մոնիթորինգ։

Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում:

Համաձայն նախնական արդյունքների.

Լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6մգ/լ-ից, ինչը բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար (Փոքր Սևանում՝ 6․6-7․6մգ/լ, Մեծ Սևանում՝ 6․7-7․5մգ/լ):

Lուծված թթվածնի պարունակության նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20մ, իսկ Փոքր Սևանում՝ 55մ խորություններից սկսած՝ հատակամերձ շերտերում նվազելով մինչև 1.9-5.5մգ/լ (80 մետր խորությունում՝ 3․6մգ/լ):

Թափանցիկությունը Փոքր Սևանում կազմում է 1.9մ, Մեծ Սևանում՝ 2.1մ (ըստ Սեկի սկավառակի):

Ֆոսֆատ իոնի պարունակությունը.

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՇԵՐՏԵՐ. Մեծ և Փոքր Սևաններ՝ 0.09մգ/լ:

ՀԱՏԱԿԱՄԵՐՁ ՇԵՐՏԵՐ. Մեծ Սևան՝ 0.055մգ/լ, Փոքր Սևան՝ 0.210մգ/լ։

Նախորդ ամսվա համեմատ Մեծ Սևանի բոլոր շերտերում, ինչպես նաև Փոքր Սևանի մակերևութային շերտերում դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում:

Փոքր Սևանի 30-80մ խորություններում նախորդ ամսվա համեմատ դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության աճ` պայմանավորված կենսազանգվածի քայքայմամբ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031