«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Իսկ Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանը ասելիք/մեղք չունե՞ն
Եթե Երևան-Գյումրի ճանապարհը մի 10 տարի է կառուցվում է, բայց դեռևս բաժանարար գոտի չունի,
Եթե ՆԳՆ-ն չունի ռազմավարական պատկերացում, թե ինչպես իջեցնել ճանապարհային մահացությունը,
Կարդացեք նաև
Եթե միջքաղաքային միկրոավտոբուսները վերակահավորվում են այնպես, որ նստարանները նորմալ չեն ֆիքսվում,
Եթե միկրոավտոբուսներում (անգամ բնակավայրից դուրս) որևէ մեկը չի ամրակապվում,
Ապա ունենալու ենք զոհեր ու շատ զոհեր։ ԵԽ տարածքում մենք ճանապարհային զոհերի տոկոսով բացարձակ առաջատարն ենք։
Հ.Գ. Ամեն վթար ունենում է մեղավոր վարորդ(ներ)։ Իսկ ենթակառուցվածքների ու երթևեկության անվտանգության պատասխանատու մարմինները մեղքի բաժին չունե՞ն։
Գնել Սանոսյանը չունի՞ ասելիք ճանապարհային անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների տխուր վիճակի մասով։
Վահե Ղազարյանը չունի՞ ասելիք ճանապարհային երթևեկության անվտանգության քաղաքականության բացակայության մասով։
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Իսկ հիշո՞ւմ եք, թե 2019 թ.-ի վերջին ոմանք ինչպես էին ԹՄԲԿԱՀԱՐՈՒՄ, թե Բալային համակարգը, «պարտադիր վերադաս, հետո նոր դատարան» և 5.000 դրամանոց տուգանքի համար 4.000 դրամ պետական տուրքի սահմանումը կբերի մեր երթևեկության անվտանգության բարձրացմանը:
Թե բա արդյունավետ բարեփոխում…
Ցավակցություններս զոհերի մտերիմներին և արագ ապաքինում վիրավորներին:
Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Եվս մեկ անգամ – ՀՀ ճանապարհներին մահերի թիվ 1 պատճառը դրանց անմխիթար վիճակն է։ (անհրաժեշտ լուսավորության, կահավորման, նշանների, պատնեշների բացակայություն)։
Շատ տեղերում նույնիսկ էլեմենտար գծանշում չկա։ Իսկ այդ ամենը վարորդներին հաճախ շեղում է ճանապարհի երթևեկելի գոտուց։ Սեփական փորձից եմ դա պնդում։
Լավ, ինչու դուք այսքանը չեք ցանկանում հասկանալ պատասխանատու, կներեք, անպատասխանատու պետական պաշտոնյաներ? Մենք ձեզ դրա համար չենք վճարում!
Ցավում եմ, որ նոր առիթ կա այդ ամենը հերթական անգամ կրկնելու։