Իրավաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Հաշվի առնելով այս վարույթի և դրանով անցնող անձի վերաբերյալ առկա առանձնակի հանրային հետաքրքրությունը՝ ցանկանում եմ արձանագրել մի շատ կարևոր հանգամանք.
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու գործընթացում (թե համապատասխան միջնորդության ներկայացմանը նախորդող և թե դրան հաջորդող ժամանակահատվածում՝ ընդհուպ մինչ այս պահը) վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորած գործողությունների, իսկ որոշ դեպքերում նաև անգործության հետևանքով արդեն իսկ խախտվել է Արմեն Աշոտյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ պաշտպանության հիմնարար իրավունքը։
Ես լիահույս եմ, որ դատարանը իր հնարավորության սահմաններում կչեզոքացնի այդ գործողությունները և կվերականգնի պաշտպանյալիս խախտված իրավունքները, համենայն դեպս այս պահին դա դեռ հնարավոր է։
Վերը նշված հանգամանքների մասին առավել առարկայական կհայտնեմ հետագայում, բայց ոչ թե «Ֆեյսբուքյան» հրապարակման, այլ հանցագործության մասին հաղորդման տեսքով։
Կարդացեք նաև