Civilnet. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատրաստել Երևանի քաղաքապետարանը։
Սիվիլնեթը ոստիկանության համապատասխան բազայից ձեռք է բերել Տիգրան Ավինյանի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների մասին տեղեկություններ։ Այդ տվյալների համաձայն՝ նա ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին։
Ավինյանը վարում էր «Գազել», որը վարելու համար անհրաժեշտ էր D կարգի վկայական։ Սա վարչական իրավախախտում է և առաջացնում է տուգանք՝ 20 000 դրամի չափով։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև