Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրասուզակները ու մի քանի քաղաքացիներ ծառայության ժամանակ նկատել են որ Սևանի 2-րդ հանրային լողափի ափից մի քանի մետր դեպի Սևանա լիճ քաղաքացի կա:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ու փրկարարները մոտեցել են և դուրս են բերել այդ քաղաքացուն, ապա ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ս. Օ.-ն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում