Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը հայտարարել է, որ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, կիրակի օրը մեկնում է Իսպանիա։ Իսկ ավելի վաղ գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում ասել էր, որ Արսեն Զախարյանին արդեն կարելի է համարել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ։
«Ակումբների միջեւ գործարքի շուրջ սկզբունքային հարցերը համաձայնեցված են, սակայն ֆորմալ տեսանկյունից տեղափոխման մասին պաշտոնապես չենք հայտարարում, քանի որ Արսենը իսպանական ակումբում պետք է բուժզննում անցնի։ Միայն դրանից եւ տեղափոխման բոլոր մանրամասները ճշգրտելուց հետո այդ նորությունը կհայտնենք»,-ասել էր մարզիչը։
Մեկնելուց առաջ Արսեն Զախարյանը ստադիոնի տրիբունայից հետեւել է «Բալթիկայի» հետ «Դինամոյի» խաղին, որում հարազատ ակումբը հաղթանակ է տարել 2։0 հաշվով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ