Ֆուտբոլային գործակալ Ռաֆաելա Պյեմենտան իր սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հենրիխ Մխիթարյանի քրոջը՝ Մոնիկային ամուսնանալու առիթով։
Պսակադրությունը կատարվել է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում՝ Սուրբ Ղազար կղզում՝ նույն այն վայրում, որտեղ ամուսնացել է Հենրիխ Մխիթարյանը։
Մոնիկայի ընտրյալը ֆրանսիացի է՝ Տյերրի Շիշը, որն Elsan բժշկական ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ