Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի պետնախարար աշխատելու ընթացքում միջազգային մամուլը Արցախին ավելի շատ է անդրադարձել, քան վերջին 30 տարիների ընթացքում․ Մանե Թանդիլյան

Օգոստոս 13,2023 17:00

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Նրան, որ Երևանում հաջորդ տարվա գարնանից իրականացվելու են «ֆանտաստիկ» մշակութային միջոցառումներ՝ առանց բյուջետային ծախսերի, դեռ ժամանակ կունենամ անդրադառնալու։

Եվ այն, որ իշխանությունները միլիարդավոր դրամների անարդյունավետ ծախսեր են անում, տեսնում ենք պարբերաբար, և Սնուփ Դոգի համերգը միակը չէ։
Բայց հիմա այլ կարևոր արձանագրում եմ ուզում անել։

Արցախում ստեղծված հումանիտար աղետի շուրջ մենք ուզում ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, որն առնվազն պարտադիր է հետագա հնարավոր դիվանագիտական հաջողությունների համար։

Բոլորիս անհիմն թվում է, թե աշխարհը մեզնով է ապրում ու տեղյակ է, թե ամեն օր ինչ է կատարվում այստեղ։ Նույն տրամաբանությամբ մենք տեղյակ չենք աշխարհի շատ երկրներում տեղի ունեցող աղետների, ճգնաժամերի մասին, և դա բնական է։

Իր կյանքով ապրող օտարերկրացին, անգամ պաշտոնյան Արցախի մասին տեղեկությունը ստանում է միջազգային լրահոսից, Հայաստանով հետաքրքրվող պաշտոնյան՝ նաև հայաստանյան պետական լրահոսից։

Եվ ահա, օտարերկրյա պաշտոնյան կարդում է կառավարության վերջին նիստի պաշտոնական լրահոսը, որտեղ խոսվում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և Սնուփ Դոգի համերգի համար 6 մլն դոլար տրամադրելու մասին։ Ի՞նչ պետք է մտածի այդ պաշտոնյան Արցախի մասին։ Առնվազն կկասկածի, որ հայ ժողովրդի մի հատված է ցեղասպանության եզրին է։

Անհամեստություն չլինի, բայց Ռուբեն Վարդանյանի պետնախարար աշխատելու ընթացքում միջազգային մամուլը Արցախին ավելի շատ է անդրադարձել, քան վերջին 30 տարիների ընթացքում։

Մեր ամբողջ թիմը օրուգիշեր նաև քարոզչական հոլովակներ էր պատրաստում 5-6 լեզուներով և տարածում ամբողջ աշխարհում։
Իսկ ահա կառավարության երեկվա նիստի հաղորդագրությունը դեռ չկա ռուսերեն և անգլերեն լեզուներով, նույն տրամաբանությամբ Արցախի նախագահը պարբերաբար ուղերձներ է հղում միջազգային հանրությանը հայերեն լեզվով՝ առանց ուղեկցող թարգմանությունների։

Այսպես էլ պետք է լիներ, քանի որ իշխանությունն իր ամբողջ մեդիա և քարոզչական ռեսուրսը օգտագործում է ներքին լսարանի համար՝ կեղծ թեզեր տարածելու, ընդդիմադիրների դեմ սև փիառ անելու և ամենակարևորը՝ հայ ժողովրդին Արցախից և Արցախի խնդիրներից հեռու պահելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ռսի սապոկի համար ոմանց ուշքը գնումա էլի😄

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031