Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնվել է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը նպատակ ունի Արցախում մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը

Օգոստոս 13,2023 15:51

Փակ շրջանակում գոյատևելու խնդիրները որքան էլ անհաղթահարելի թվան, միևնույն է, պետք է ուժ ու կամք գտնել չկոտրվելու և չհանձնվելու։ Դրա համար շատ կարևոր են կարեկցանքը, միմյանց նկատմամբ հոգատարությունն ու փոխօգնության մթնոլորտի ձևավորումը։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ համագործակցաբար, նախաձեռնում է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը նպատակ ունի մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը և մեր կարիքավոր հայրենակիցներին առաջարկել օրական մեկ անգամ սնվելու հնարավորություն։

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր քաղաքացիներ։

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, ծննդյան վկայական), հղիների դեպքում՝ նաև ծննդատնից տեղեկանքով։

Ծրագրի մեկնարկը օգոստոսի 15֊ից, երեքշաբթի, ժամը 13։00 ֊ 16։00, վայրը՝ «Park Hotel» հյուրանոցային համալիր։ Մուտքը՝ շենքի բակի կողմից։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 3333 կարճ համարին։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031