«Հանրապետություն» կուսակցությունն այսօր ԿԸՀ ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրություններում իր 68 հոգանոց ընտրացուցակը:
Ինչպես հայտնի է, այն գլխավորում է Արտակ Զեյնալյանը: Երկրորդ տեղում է Սարգիս Մադաթյանը, երրորդ տեղում է Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը: Այնուհետեւ 4-րդ տեղում է Տիգրան Տեր-Մարգարյան, 5-րդ տեղում Ռոմիկ Մխիթարյանն է, 6-րդ տեղում՝ Գոհար Բալդրյանը, 7-րդում Հայկ Սահակյանը, այնուհետեւ՝ Մհեր Բեջանյանն ու Նելլի Ղարդյանը: Տասնյակը եզրափակում է Արմեն Մկրտչյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ