Քիչ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության իր ընտրական ցուցակը: Փաստաթղթերն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, այնուհետեւ հյուրասիրեց որպես «տարոսիկ» շոկոլադե կոնֆետներ:
Պարզվեց՝ «Ապրելու երկիրն» էլ դատարկաձեռն չէր եկել: «Մենք գինի ենք բերել»,- ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ շիշը դրեց սեղանին:
Սմբատյանն անհանգստացավ՝ «բա որ սա կաշա՞ռք դիտվի»: Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված չէ, հետեւաբար այն կաշառք չի: Քաղցրն ու գինին ամբողջացրեց ԿԸՀ-ի կողմից խաղողի հյուրասիրությունը՝ խաղողօրհնեքի օրով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ