Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախում մարդկանց հուզող հիմնական հարցերը և թեմաները.
1․ Ե՞րբ է բացվելու ճանապարհը և ապամոնտաժվի անցակետը,
2․ Դեռ որքա՞ն է տևելու այս ամենը,
Կարդացեք նաև
3․ Թերսնուցման պատճառով հանկարծ չհիվանդանան իրենց երեխաները,
4․ Հանկարծ չհարձակվեն Ասկերանի վրա և չբացվի Ակնա (Աղդամի) ճանապարհը,
5․ Թշնամի երկրից թունավորված սնունդ չմտնի Արցախ,
6․ Հանկարծ թշնամին գիշերը լայնածավալ չհարձակվի,
7․ Ի՞նչ են ուտելու փոքր երեխաները, երբ բացվեն մանկապարտեզները և դպրոցները,
8․ Որտեղի՞ց գտնեն գրենական պիտույքներ,
9․ Որտեղի՞ց գտնեն դեղեր,
10․ Հայաստանի գործելաոճը,
11․ Ռուսների պահվածքը և գործելաոճը,
12․ Միջազգային հանրության անգործությունը,
13․ Ինչպե՞ս հարմարեցնել, որ լույսը և ջուրը միաժամանակ լինեն, որպեսզի լոգանք ընդունեն,
14․ Որտեղի՞ց գտնեն հիգիենայի պարագաներ,
15․ Ի՞նչ է լինելու, երբ ցրտերը ընկնեն, իսկ գազի և հոսանքի հարցը լուծված չլինի,
16․ Ինչո՞ւ Երևանում չեն վռնդում Նիկոլին,
17․ Ամառվա շոգին առանց ջուր, հիգիենայի պարագա և քաղաքի աղբահանության հանկարծ չսկսվի համաճարակ․․․