Արցախի հանրային հեռուստատեսություն – Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը մնում է չլուծված: Սովորական պայմաններում գործի կդրվեին պոմպակայանները՝ կիրառելով նաև դիզվառելիքով աշխատող գեներատորները: Կամ գոնե մեքենաներով ջուր կհասցնեին ջրամատակարարումից զրկված թաղամասեր:
Այսօր, վառելիքի բացակայության պայմաններում, չկա նաև դրա հնարավորությունը: Պատասխանատուները հորդորում են պարզապես խնայողաբար օգտագործել ջուրը և մի քանի օր համբերել. հույս կա, որ եղանակը բարեհաճ կգտնվի, ու ջերմաստիճանը մի փոքր կիջնի: