«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը
Կոռուպցիան ու ոչ լեգիտիմ ընտրությունը պոզով-պոչով է լինո՞ւմ։
Նախկինում՝ ընտրությունների նախօրեին, հատկապես համապետական ընտրություններին, իշխանությունների կողմից օլիգարխներին, քրեական տարրերին տրվում էր հանձնարարական, ժողովրդի հետ աշխատելու և ընտրատեղամաս բերելու՝ հօգուտ իշխանության քվեարկելու համար։ Օլիգարխների գործառույթների մեջ էր մտնում նաև ընտրակաշառք բաժանելը, որով «փոխհատուցում» էին ընտրությունից ընտրություն ժողովրդից թալանածի փշրանքներն ընտրակաշառքի ձևով։
Օրվա իշխանությունները նույնը մեկին մեկ կրկնում են, բացառությամբ հրապարակային ընտրակաշառքի բաժանման, բայց դրա փոխարեն ներմուծել են «արևմտյան» գործելաոճը՝ ընտրություններից առաջ դրամահավաք կազմակերպել, ինչն արվեց նաև վերջերս և, ըստ հրապարակված նախնական տվյալների, ՔՊ-ի դրամահավաքին հավաքվել է կես միլիարդից ավելի գումար, որն այլ կերպ չես կարող անվանել, քան քաղաքական կոռուպցիա, որով նախապես ստեղծում են անհավասար պայմաններ ընտրության մասնակիցների միջև, դա այլևս որևէ ձևով արդար մրցակցային ընտրություն չես կարող համարել, քանզի ընտրության արդյունքները չի կարող արտահայտել իրական պատկերը, և համարվելու է ոչ լեգիտիմ։
Կարդացեք նաև
Հ․ Գ․ Դրամահավաքը կազմակերպվեց այն ժամանակ, երբ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առաջ, իշխող խմբակի արածը մարդկային բարոյական որևէ չափանիշներով չես կարող գնահատել։
Հ․ Գ․ Արդյոք որևէ ընդդիմադիր կուսակցություն, ինչպես նախկինների ժամանակ, կարող է դրամահավաք կազմակերպել և ի՞նչ արդյունք կարձանագրվի։