Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան․ «Մենք այստեղ հավաքվել ենք, որ մեր հասարակության բոլոր շերտերը հասկանան, որ մեր խնդիրների խնդիրը, մեր ողբերգությունների ողբերգությունը, Արցախի, Հայաստանի այսօրվա վիճակը մեկ մեղավոր ունի»

Օգոստոս 13,2023 00:02

«Մենք այսօր ինչի՞ ենք այստեղ հավաքվել։ Արմեն Աշոտյանին պաշտպանելո՞ւ։ Ինքը դրա կարիքը չունի։ Մենք այստեղ հավաքվել ենք մեկ նպատակով, որ մեր հասարակության բոլոր շերտերը, այն շերտերը, որ դեռ մինչեւ այսօր չեն հասկացել, որ մեր խնդիրների խնդիրը, մեր ողբերգությունների ողբերգությունը, Արցախի այսօրվա վիճակը, Հայաստանի այսօրվա վիճակը մեկ մեղավոր ունի։ Եվ այդ մեղավորը Նիկոլն է։ Մենք սա պիտի հասցնենք մեր հասարակության բոլոր շերտերին։

Եվ հիմա մենք եկել ենք այստեղ։ Արմենը մեր պաշտպանության կարիքը չունի։ Ինքն է մեզ պաշտպանում էն փակ տեղից, ինքն է Արցախը պաշտպանում էն փակ տեղից, ինքն է կռիվ տալիս ոգով՝ հայասեր, հայրենանպաստ եւ հայանպաստ։ Ինքը մեզ սովորեցնում է, ինքը մեզ դաս է տալիս, թե ինչպես պիտի կանգնել հանուն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի, հանուն ժողովրդավարության, արդարադատության։

Եվ քանի դեռ ամբողջ հասարակությունը, ամբողջ սփյուռքը դեռ չեն հասկացել, որ մենք մի խնդիր ունենք, քանի ոտքի չենք կանգնել հաստատակամ ու Նիկոլին նվիրված թայֆային չենք հեռացրել, Արմենն էլ է այնտեղ լինելու, ես էլ եմ այնտեղ լինելու, մեզնից շատերն են այնտեղ լինելու, որովհետեւ մենք դարձել ենք մի հասարակություն, որն այսօր հանդուրժում է դավաճանի, կապիտուլյանտի, անհայրենիքի,  չկայացած այդ մարդու կապրիզները։ Եվ եթե համաձայն ենք, պիտի պատրաստ լինենք պայքարի»,-Հակակոռուպցիոն դատարանի առջեւ այսօր կազմակերպված ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031