Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի Հակակոռուպցիոն դատարանի առջեւ հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ասաց․ «Փաստորեն, սրանք փորձում են ամեն գնով՝ ճնշումների, սպառնալիքների, փակել մեր Արմենի բերանը։ Իրականության մեջ ինչ Արմենը նստած է, այս երկու ամսվա ընթացքում նրա մասին ավելի շատ են խոսում, քրեակատարողական հիմնարկից ինքն ավելի շատ է գրում, իր կարծիքն ավելի շատ է արտահայտում, մեր շատ ընկերներ, երիտասարդներ փողոցներում Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին ավելի շատ են իրազեկում եւ այդպես շարունակ։ Դեռ չեմ խոսում միջազգային գործընկերների մասին, որոնք աշխարհի տարբեր հատվածներից ամենատարբեր ձեւերով արձագանքում են այս իրավիճակին։
Արմեն Աշոտյանի ելույթներն այսօր ավելի շատ մարդ է կարդում։ Արմենի նման մարդիկ մեր քաղաքական դաշտի ռազմիկներն են։ Նրանց նմաններին որեւէ ձեւով՝ սպառնալիքներով, ճնշումներով կանգնեցնել, պարզապես չի լինելու։ Եվ դա ունի շատ պարզ պատճառ։ Արմենը պայքարում է իր հողի ու ջրի համար, իր ընկերների, իր արյունակիցների, հայ ժողովրդի համար։ Եվ Արմենի գործը ակնհայտորեն շինծու, կարված, քաղաքական բաղադրիչներով է եւ որեւէ ապագա չի կարող ունենալ։ Իշխանությունը փորձում է տարբեր՝ քեֆ, միջոցառում, փառատոնով երկրորդ պլան տանել մեր երկրի համար կարեւորագույն հարցերը, ինչը որեւէ պարագայում նրա մոտ չի ստացվելու»։
Նարեկ Մալյանի դիտարկմամբ՝ վերջին տարիներին մի շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրում։ «Երբ երկու հայ հանդիպում են, սկսում են գլուխ գովել, թե ում վրա ավելի շատ քրեական գործ կա հարուցված այս իշխանությունների օրոք։ Ու արդեն մի տեսակ տարօրինակ է, որ մարդիկ, որոնք մի քիչ երեւում են դաշտում ու իրենց վրա քրեական գործ չկա։
Կարդացեք նաև
Աշոտյանը շատ վտանգավոր մարդ է, ինչպես վտանգավոր է յուրաքանչյուր ոք, ով չի վախենում բարձրաձայնել ճշմարտությունը, ով ինքն իր հետ չի կարող հաշտ լինել, նստել տանը, ոչինչ չանել։ Այս առումով Աշոտյանը առանձնակի վտանգավոր է այս իշխանության համար, որովհետեւ նա կարողանում է երեք լեզվով ազատորեն քաղաքական կոնտենտ արտադրել։
Դավաճանները Աշոտյան Արմենին, ինչպես նաեւ մեզ ազատազրկում են վախից, ստրուկները սարսափում են ազատ մարդուց, դավաճանները սարսափում են հայերից, էլիտար կայֆերով ապրողները սարսափում են շատ մոտ ապագայում իրենց էլի խոզ խանձելու կարգավիճակից։ Այլեւս գոյություն ունի համազգային կոնսենսուս, որ սրանք դավաճան են»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ