Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նախօրոք հայտարարված դաշինքով չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին որոշ տեխնիկական խնդիրների և հատկապես ՀԵՎԿ-ի կողմից` նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվելու պատճառով։
Այսուհանդերձ, ՍԴՀԿ-ն շարունակում է կանգնած մնալ ՀՀ պետականության կողքին՝ միաժամանակ շարունակելով իր ինտենսիվ քննարկումները բոլոր այն քաղաքական ուժերի ու անհատների հետ, ովքեր մտահոգ են երկրի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով, ինչպես նաև մայրաքաղաքը հուզող հարցերով։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ