Օգոստոսի 12-ի առավոտյան ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչները։
Կեսօրին էլ առաջադրումների համար եկել են «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց», իսկ աշխատանքային օրվա ավարտին՝ «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։
Այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցություններն են՝
- «Հայաստանի եվրոպական»,
- «Ժողովրդավարական համախմբում»,
- «Քաղաքացիական պայմանագիր»,
- «Հանուն սոցիալական արդարության»,
- «Ուժը հայրենյաց»,
- «Հանրային ձայն»,
- «Ազգային առաջընթաց»,
- «Հաղթանակ»։
Առաջադրման ավարտին մնաց 1 օր։
ՀՀ ԿԸՀ