Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը ևս մեկ անգամ ցեղասպանության են ենթարկվում. ժամանակն է գործել. Newsweek

Օգոստոս 12,2023 18:02

Ամերիկյան Newsweek պարբերականը հրապարակել է Կորնելի համալսարանի ուսանող Սոսե Հովասափյանի, Կոլգեյթի համալսարանի շրջանավարտ Անի Արզումանյանի և Յելի բժշկական համալսարանի ասոցացված պրոֆեսոր, դոկտոր Շարոն Անուշ Չեքիջյանի համատեղ սյունակը «Հայերը ևս մեկ անգամ ցեղասպանության են ենթարկվում. ժամանակն է գործել» վերտառությամբ:

Նկարագրելով Լաչինի միջանցքի շրջափական հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը՝ սյունակի հեղինակները գրում են.

«Եզրակացություններn անհանգստանալու աստիճան պարզ են. Էրդողանը և Ալիևը մտադիր են շարունակել 1915թ. ցեղասպանությունը և ջնջել հայերին քարտեզի վրայից: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Էրդողանն ասել է, որ իրենք «շարունակելու են կատարել այս առաքելությունը, որը մեր պապերը դարեր շարունակ իրականացրել են կովկասյան տարածաշրջանում»։ Ալիևը հայերին կշտամբել է, թե «ձեզ պատշաճ պահեք» կամ ենթարկվեք նոր հարձակումների։ Նրանց նախատեսած էթնիկ զտումները նախադեպեր են ունեցել Թուրքիայում 1915թ. ցեղասպանության, 1988 և 1990 թվականներին Բաքվի և Սումգայիթի ջարդերի և Նախիջևանում էթնիկ հայերի բռնի հայաթափման ժամանակ»:

Ինչ վերաբերում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքին, հոդվածագիրները հիշեցնում են, որ Ալիևը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը Արցախի իշխանություններին ներկայացված վերջնագրով: «Այս հռետորաբանությունը բացատրվում է իշխանամետ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելու կոչերով: Սա հեշտ լուծում է այն տերությունների համար, ովքեր չեն հասկանում հայկական հալածանքների պատմությունը: Արդյո՞ք աշխարհը կառաջարկեր, որ հրեա ժողովուրդը հանգիստ ձուլվեր նացիստական ռեժիմին: Ահա թե ինչ է առաջարկվում՝ հետագա մարգինալացում և վստահ մահ արցախահայության համար»,- ասվում է հոդվածում։

Հոդվածագիրները նկատում են, որ նմանատիպ ճգնաժամերը շատ ավելի մեծ ուշադրության և օգնության են արժանացել: Օրինակ, Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի շրջափակումը բախվեց ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից արագ պատժամիջոցների: Գազայի շրջափակման համար ՄԱԿ մարդասիրական օգնությունը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մնացել է անպատասխան. Արձագանքելու անկարողությունը մեծ մասամբ գալիս է Արցախի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման բացակայությունից՝ անհնարին դարձնելով միջազգային օգնությունը»։

«Ադրբեջանի գործողությունները մեկը մյուսի հետևից խարխլել են միջազգային իրավունքը, բայց, թվում է, բռնապետները թքած ունեն մարդասիրական իրավունքի վրա։ «Խորը մտահոգության» արտահայտությունները արդյունք չեն տվել և չեն տա։ Պետք է խոսել բռնապետների լեզվով և հստակ ուղերձ հղել նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել հայերին:

Նախ, կենսական նշանակություն ունի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և Արցախի ճանաչումը։ Երկրորդ, Ալիևի դեմ անհապաղ անձնական պատժամիջոցները և Եվրոպայի կողմից նավթի արտահանման էմբարգոն չափազանց կարևոր են Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար՝ վերջ դնելու Արցախի և աշխարհի հայերի էթնիկ զտման Ադրբեջանի և Թուրքիայի անխոնջ ջանքերին: Երրորդ, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է պահպանի ՄՔԴ որոշումը և խաղաղապահներ ուղարկի տարածաշրջան՝ դադարեցնելու շրջափակումը: Դա չանելը հավասարազոր է մեղսակից լինել Արցախի ժողովրդի մոտալուտ ցեղասպանությանը»,- եզրափակել է թերթը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031