Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողները երկար տարիներ երեխա չէին ունենում․ Գրանիկն առաջնեկն էր»․ Բենիամին գյուղը սգում է զինվորի մահը

Օգոստոս 12,2023 15:37

Երեկ  հրազենային մահացու վիրավորում  ստացած Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, ծառայում էր Արարատում։ Համագյուղացիների  համար առեղծվածային է նրա մահը, որևէ մեկը չի հավատում, որ նա կարող էր ինքնասպանություն գործել։

«Նա այնքան ժիր էր, աշխույժ, որ անհավատալի է ինքնասպանության վարկածը, նրան  չէին կարողանա որևէ բան ստիպել, թելադրել։ Տանը երեք տղա են, Գրանիկի ծնողները երկար ժամանակ՝ երևի թե 7 տարի երեխա չէին ունենում։ Գրանիկը նրանց առաջնեկն է, եղբայրներից մեկը դպրոցական է, մյուսը շատ փոքր է։

Գրանիկը յուրահատուկ ընտանիքից է, առավոտյան ընթերցեցի գույժն այդ նույն զորամասում մեկ այլ զինվորի մահվան ու ասի՝ հիմա ո՞ւմ տունը քանդվեց։ Քիչ անց իմացանք նաև Գրանիկի մասին, շոկի մեջ եմ, չեմ հավատում․․․

Գրանիկը ընդունվել էր Շիրակի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը։ Այս տարվա հունվարին գնաց բանակ, 19 տարին դեռ չի լրացել։

10 օր առաջ արձակուրդ էր եկել, եկավ նաև մեր տուն՝ միշտ սիրուն ժպիտը դեմքին էր, զրուցեցինք, որևէ բողոք ծառայությունից չեմ լսել կամ տրամադրության անկում չեմ նկատել իր մոտ։

Մեզ համար սա առեղծվածային մահ է», -ասաց նրանց բարեկամներից մեկը։

Զինվորին ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն վաղը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031