Հարգելի համաքաղաքացիներ,
օգոստոսի 12-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն