Լրահոս
Օրվա լրահոսը

82 տ. կինը վերելակ է կանչել․․․ և քայլ է արել դեպի անդունդ․ Արմեն Ալավերդյան

Օգոստոս 12,2023 12:55

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր շենքի վերելակի պատճառով մարդ է մահացել։
Նախնական տվյալներով, օգոստոսի 10-ին 9-րդ հարկում 82 տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվել է, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ՝ դեպի մահ… Նա ընկել է խցիկի գագաթի վրա։ Եվ փաստորեն, վերելակն ուժեղ դղրդյունով և մեջի կնոջը պատեպատ տալով է իջել 4-ից առաջին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա մարդ էր ընկել։

Այդ 82 տ. կնոջ որդին մորը փնտրում էր մեկ օրվա ընթացքում, մինչև պարզվեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է։

Հ.Գ. Հուսով եմ, որ նախաքննությունը ամեն ինչ կպարզի։

Հ.Գ.2. Պահանջում եմ շտապ փոխել այդ վերելակը՝ անկախ նրանից, քանի տարի էր այն շահագործվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031