Օգոստոսի 11-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով օրակարգային հարցը Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «Երկիր Մեդիա» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների պահանջների խախտման փաստեր։
Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության դիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ Հեռարձակողի կողմից հեռարձակվող «Երկիր Մեդիա» տեսալսողական ծրագրի տեսագրությունների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է օտար լեզվով (ռուսերեն) ֆիլմերի հեռարձակում։
Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում ենք, որ Հեռարձակողի կողմից կատարված իրավախախտումը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ մասի հատկանիշներին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ մասը` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Կարդացեք նաև
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով