Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցերի կազմակերպիչներից մեկը մտավախություն ուներ, որ իր մուտքը Հայաստան կարող է արգելվել․ Քրիստինե Վարդանյան

Օգոստոս 12,2023 11:22

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Անցնող 10 օրերի ընթացքում սփյուռքի երկու համայնքներում հնչեղ ակցիաներ են կազմակերպվել՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։

ԱՄՆ-ում հայերը տևական ժամանակ փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին, հանդիպում պահանջել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Վերջինս համաձայնվել է և հանդիպումը տեղի է ունեցել։ Ցույցը էապես մեծացրել է լրատվականների ուշադրությունը Արցախում տիրող ճգնաժամի առնչությամբ։

Ավելի վաղ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում «Շրջափակման դիմաց շրջափակում» կարգախոսով կիպրահայերն արգելափակել էին այն դարպասը, որից պետք է դուրս գար Կիպրոս ժամանած Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլի թիմի անդամներին տեղափոխող ավտոբուսը։ Ֆուտբոլիստները շրջափակման մեջ են մնացել մեկ ժամից ավել։ Այս ակցիան հիստերիա էր առաջացրել ադրբեջանական մամուլում։

Երեկ խոսում էի ակցիաների կազմակերպիչներից մեկի հետ։ Վերջինս ասում էր, որ առաջիկայում պատրաստվում է  Հայաստան գալ, բայց մտավախություն ուներ, որ իր մուտքը Հայաստան կարող է արգելվել, որովհետև բոլոր նախորդ դեպքերում այն հայերը, ում մուտքը հայրենիք արգելվել է, աչքի են ընկել հենց նման գործունեությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031